Բահրեյնը հայտարարել է Սաուդյան արքայազն Ալ Վալիդ բեն Թալալին պատկանող նոր համաարաբական Alarab լրատվական ալիքը փակելու որոշման մասին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։  Ալիքը փակվել է հեռարձակումից 9 օր անց։ 

«Որոշում է կայացվել դադարեցնել Alarab-ի գործունեությունը, քանի որ ալիքը չի ստացել աշխատանքի անհրաժեշտ թույլտվություն»,- ասված է Բահրեյնի իշխանությունների տարածած պաշտոնական հայտարարության մեջ, մեջբերում է Gazeta-ն։

Ալիքը հրապարակավ գործարկվել էր փետրվարի 1-ին եւ աշխատել էր ընդամենը մի քանի ժամ,  մինչեւ նրա հեռարձակումը ընդհատվել էր «տեխնիկական եւ վարչական պատճառներով»։