Տղամարդկանց եւ կանանց ուղեղը նման է ավելի, քան ընդունված էր կարծել նախկինում: Նման եզրահանգման են եկել Այովայի համալսարանի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել են 12 մլն տղամարդիկ եւ կանայք: Հարցվածները պատասխանել են հարցերի, իսկ մասնագետները վերլուծել են նրանց հոգեբանական պահվածքն ու յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկությունները:
Mignews-ի փոխանցմամբ, հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց եւ կանանց պատասխանները 75%-ով համընկել են: Նշվում է նաեւ, որ հարցվածների տարիքը չի ազդել վերլուծության արդյունքների վրա:




























