Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման հստակ ժամանակացույցը: 

Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում: Օտարված բնակելի տարածքների քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու եւ տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբարելու համար: