«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտոր, Երեւանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Այսօրվանից նրա բուհում երկրորդ աուդիտն է սկսվում, ինչից էլ, ըստ պոլիտեխնիկի մեր աղբյուրների, վերջինս դժվար թե չոր դուրս գա:

Ըստ նույն աղբյուրների` երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փորձել է նախարարությունում գլուխ-գլխի հավաքել «կոնֆլիկտի» կողմերին, այդ թվում՝ ուսխորհրդի նախագահին եւ բուհի ռեկտորին, մեկ սեղանի շուրջ, հարցը քննարկելու, ուղիներ-լուծումներ գտնելու, սպասվող զարգացումներից խուսափելու համար, սակայն Թոքմաջյանը չի ներկայացել այդ քննարկմանը, ինչն էլ ավելի է սրել առանց այն էլ լավ թեժացած «պայքարն» ու աղմուկը ռեկտորի եւ բուհի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: