Գործարարը, որի անունը չի հաղորդվում, Բաքվի Hilton Baku հյուրանոցում 1,8 մլն մանաթով (մոտ 1,5 մլն դոլար) համար է գնել:
Ինչպես հաղորդում է Azvision.az-ը, ներկայումս նույն հյուրանոցի եւս մեկ համար վաճառքի է հանված: Այն գտնվում է 13-րդ հարկում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 220 քմ եւ որի պատուհաններից շքեղ տեսարան է բացվում դեպի ծովը:
Լյուքս դասի համարի արժեքը 2,5 մլն մանաթ է:
Hilton Baku հյուրանոցը միակ հյուրանոցն է Բաքվում, որը համարներ է վաճառում: Նման համարներ կան նաեւ Flame Tower հյուրանոցում, բայց դրանք դեռեւս չեն վաճառվում:





























