«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, ամենայն հավանականությամբ, թեկնածու չեն առաջադրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

«Մենք այդ հարցը չենք քննարկել, կարծում եմ՝ չենք էլ քննարկի, մենք ավելի լուրջ խնդիր ունենք մեր դեմ դրած՝ իշխանափոխություն, ոչ թե քաղաքապետի ընտրություն, նման հարցերով չենք զբաղվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր եղբորը՝  անկուսակցական, Սերոբ Գասպարյանի առաջադրվելուն, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ նա եւս քիչ հավանական է, որ կառաջադրվի, քանի որ իմաստ չկա, «այս պայմաններում քաղաքապետը, մարզպետը չունեն աշխատելու հնարավորություն, միայն վարկաբեկվելու խնդիր է»:

Նշենք, որ մարտի 15-ին Արմավիրում կկայանան ՏԻՄ ընտրություններ, առաջադրվել է մեկ թեկնածու՝ գոևծող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը: