«Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանին, ով հայտնի է որպես Էդիկ Թբիլիսցի, Մոսկվայում դատապարտվել է: «Փրայմ Քրայմ» գործակալության փոխանցմամբ, փետրվարի 5-ին Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը 46-ամյա Ասատրյանին մեղավոր է ճանաչել ապօրինաբար առանձնապես խոշոր չափերի թմրանյութ պահելու համար եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Նախկինում բազմիցս դատապարտված Էդուարդ Ասատրյանը, ով համարվում է հակադեդական (Դեդ Հասանի կողմնակիցների թշնամի) կոալիցիայի ղեկավարներից մեկը, Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսի 6-ին, Barry White ռեստորանում: Նրա մոտ մի քանի գրամ կոկաին է հայտնաբերվել:
Դրանից որոշ ժամանակ առաջ բանտարկվել էին Ասատրյանի կողմնակիցներ Գուջան, Իլգարն ու Զյուզյան: Իրավապահների խոսքով, սեփական ձերբակալությունն Ասատրյանին զարմացրել է ավելի, քան իր երեք կողմնակիցների կալանավորումը:





























