Լոնդոնի Sotheby's աճուրդի երեկոյան տորգերում թոփ լոտ են դարձել Ֆրենսիս Բեկոնի երկակի ինքնանկարը եւ Լուչիո Ֆոնտանայի կտավը: Այդ ստեղծագործությունները վաճառվել են համապատասխանաբար 14,7 եւ 8,4 մլն ֆունտ սթերլինգով:

Ընդհանուր առմամբ, այդ տորգերի ժամանակ 123,5 մլն ֆունտի ստեղծագործություն է վաճառվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: