«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հորդորում է երիտասարդներին միանալ իր ստեղծած քաղաքացիական բանակին:

«Պահը եկել է քաղաքացիական բանակը համալրելուն, հորդորում եմ այն երիտասարդներին, որոնք տոգորված են այս կարգախոսներով եւ սկզբունքներով` «Մենք ենք տերը մեր երկրի», «Չենք արտագաղթելու«, «Չենք հանդուրժելու այս կեղեքող համակարգը», այսօրվանից գտնել մեզ եւ ցուցակագարվել ինձ մոտ` որպես քաղաքացիական բանակի շարքային զինվոր: Արցախյան պատերազմի իսկական մասնակիցներին էլ եմ հորդորում միանալ մեզ»,- այս մասին այսօր` փետրվարի 11-ին, հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: