Ինտերնետում տեղի ունեցած օնլայն աճուրդում վաճառվել է աշխարհի առաջնության Հոլանդիա – Իսպանիա եզրափակիչ հանդիպման գնդակը: Առավելագույն գին առաջարկած գնորդը վճարել է 74 հազար դոլար: AP-ին տեղեկացնում է, որ  գումարը փոխանցվել է Նելսոն Մանդելայի հիմնադրամին, որը ՄԻԱՎ-ի եւ ՁԻՀԱ-ի դեմ պայքարի արշավ է իրականացնում: