Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել բժշկական հաստատությունների ներկայացուցիչների եւ հայկական բժիշկների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություննր։

Մասնավորապես՝ առաջատար վիրաբույժների ԼՂՀ այցի շուրջ, որոնք այնտեղ տարբեր վիրահատություններ են իրականցնելու (հիմնականում, այնպիսի վիրահատություններ, որոնց համար հիվանդները ստիպված են լինում մեկնել Երեւան)։ Բոլոր վիրահատությունները, որոնք հիմնականում օնկոպլաստիկ մասով են լինելու, անցկացվելու են բարեգործական հիմունքներով։

Մի շարք պայմանավորվածություններ կապված են ղարաբաղյան բժիշկների վերապատրաստման հետ, ինչին նախարարը հատուկ կարեւորություն է տալիս։ Վերապատրաստման կմեկնեն գլխավորապես հանրապետության շրջանների բժիշկները։