Փետրվարի 12-ին, ժամը 16։00-ից, ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 5՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անց է կացվելու «ՓՈԽԱՆՑԵ՛Ք ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ» բողոքի ակցիան:

Ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Հաշվի առնելով՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին,

Հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության վրա՝ ռուսական կողմին դիմելու է պահանջով, որպեսզի ոճրագործության մեղադրյալը փոխանցվի ՀՀ իրավապահներին,

ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝

-գործել թափանցիկ եւ հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը,

-տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին,

-տալ երաշխիքներ, որ մեղավոր/ները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։

Կոչ ենք անում՝

-առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով,

-առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ եւ կնքված միջազգային իրավական ակտերով, եւ ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ։

Մեր պահանջն արդար է։