Չինաստանը ցանկություն է հայտնել 2026-ին ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ունի ներուժ այդ պատսախանատու մրցաշարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար: Sportbox.Ru-ի փոխանցմամբ` ֆեդերացիայի նախագահ Վեյ Դին վստահություն է հայտնել, որ 2008-ի ամառային օլիմպիական խաղերի կառույցներն ու ենթակառուցվածքը մրցակցային առավելություն են տալիս մյուս թեկնածուների նկատմամբ: Չինաստանում երկար են քննարկել համաշխարհային ֆուտբոլի գործերին միջամտելու հարցը եւ Հարավային Աֆրիկայում կայացած առաջնության արդյունքներն ամփոփելով հասկացել են, որ լիովին կարող են այդպիսի հավակնություն ունենալ:
Հասանելի է
русский



























