Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ի դրությամբ Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ առկա է ձնահոսքի վտանգ: