ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբն արձագանքել է ոստիկանության տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով դիտորդական խմբի անդամ Արտուր Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ նա փաստաբանի վկայական է ստացել, բայց այդ մասին չի տեղեկացրել ոստիկանությանը:
Դիտորդական խմբի պատասխան հայտարարությունում ասվում է.
«ՀՀ ոստիկանությունը փետրվարի 11-ին հայտարարություն էր տարածվել Դիտորդական խմբի անդամ Արտուր Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու եւ նշված փաստի հետ կապված Դիտորդական խմբի աշխատանքները վարկաբեկող տեղեկատվություն:
Ի պատասխան տվյալ հայտարարությանը հայտնում ենք, որ Դիտրոդական խումբը իր գործողություններով եւ առաջարկություններով մշտապես դեմ է եղել Փաստաբանինխմբի կազմում ընդգրկվելը բացառող դրույթին:
Դիտրոդական խմբի ներքին կանոնակարգի համաձայն ո′չ խմբի տվյալ անդամը եւ ո′չ էլ խումբը չունի որեւէ պարտավորություն ոստիկանությանը տեղեկացնելու խմբի անդամի փաստաբանի արտոնագիր ստանալու մասին եւ Խումբը մշտապես արտահայտել է այն դիրքորոշումը, որ Փաստաբանի արգելքը որեւէ տրամաբանությամբհիմնավորված չէ:
Խմբին անհասկանալի է թե ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել եւ ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառություն կամ տեղեկություն հավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
Խումբը կարծում է, որ դա միտված է Դիտորդական խմբի դեմ քայլերի ձեռնարկմանը, առավել ակտիվ անդամների չեզոքացմամբ: Նաեւ պարզ չէ, թե երբ է կայացվել ՀՀ ոստիկանության պետի հրամանը եւ առանց դրա վերաբերյալ Դիտորդական խմբին տեղեկացնելու եւ առաջնահերթ փաստը լրատվությամբ տարածվել է խմբին իբրեւ վարկաբեկող տեղեկություն:
Կարծում ենք, որ այս փաստը եւս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ոստիկանության ապակառուցողական մոտեցումը եւ խմբին վարկաբեկելու համար ջանք չխնայելու իրենց որդեգրած քաղաքականությունը»:





























