Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը հայտնի են դարձել Բերձորյան պետական ահաբեկչության եւ դրա կազմակերպիչների ու մասնակիցների վերաբերյալ փաստեր ու մանրամասներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը, այն ուղղելով Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովին:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Դրանք կհրապարակվեն «Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» շարքով:
Այսօր հրապարակում ենք այդ շարքի առաջին հաղորդագրությունը:
«Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» 1
Պավլիկ Մանուկյանին հարվածներ հասցնողների թվում է եղել Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով (լուսանկարում պատկերված ձեռնափայտով անձն է):
Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ խմբավորման անդամ, ինչպես նաեւ որպես Տիգրան Նաղդալյանի սպանության եւ Մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից:
Ռեժիմին մատուցած ծառայությունների համար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ եւ անպատիժ կերպով շարունակում է իր քրեական գործունեությունը»:





























