Աֆղանստանում մահափորձ է կատարվել երկրի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբանիի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, գրոհայինները կրակ են բացել նախկին նախագահի շքախմբի վրա։ Դրանից զատ, նրանք նաեւ մի քանի նռնակ են նետել նախկին նախագահի ուղղությամբ։ Գործողության արդյունքում գրոհայիններից երեքը սպանվել են ոստիկանության և թիկնապահների կողմից: Իսկ ահա «Սինխուա» գործակալությունը հաղորդում է «Թալիբան» խմբի չորս անդամների մահվան մասին:

Հիշեցնենք, որ Ռաբանին Աֆղանստանի նախագահ է եղել 1993-2001թվականներին: Վերլուծաբանները նրան համարում են Աբդուլո Աբդուլայի կողմնակիցը, որը երկրի նախագահ Համիդ Քարզայի լուրջ մրցակիցն է օգոստոսի 20-ին կայանալիք ընտրություններում։