Թուրքական մեգապոլիս Ստամբուլի շրջանում առաջիկա 30 տարում մեծ է հավանականությունը, որ կարող է տեղի ունենալ 7,5-7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որը կարող է խլել 70-90 հազար մարդկային կյանքեր: Այս մասին հաղորդել են տեղի սեյսմոլոգները՝ հանդես գալով Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյակի առիթով: Հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ 1999 թվականի օգոստոսի 17-ին Ստամբուլի մոտ տեղի էր ունեցել Թուրքիայի ամենաուժեղ երկրաշարժերից մեկը, որտեղ, պաշտոնական տվյալներով մահացել է մոտ 18 հազար մարդ: 7,4 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները փաստացիորեն ոչնչացրել էին երկրի ինդուստրիալ կենտրոնը: Ընդհանուր վնասը կազմել էր 8,5 միլիարդ դոլար:
«Հետազոտական աշխատանքների համաձայն, որոնք իրականացվել են 2004 թվականից ի վեր, Ստամբուլի մոտակայքում ուժեղ երկրաշարժի հավանականությունը կազմում է 68 տոկոս: Դրա մագնիտուդը, գիտնականների հաշվարկներով, կկազմի 7,6»,- ասել է Ստամբւլի համալսարանի երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Օքան Թյույսուզը: «Այդպիսի երկրաշարժը կհանգեցնի 70-90 հազար մարդկանց մահվան, 120-300 հազար մարդ կմնա առանց արյան, 60 հազար շենքեր ամբողջությամբ կփլվեն: Նման տարերային աղետի վնասը կկազմի մոտ 40 միլիարդ դոլար»,- հավելել է գիտնականը:



























