Պեկինի բանտերից մեկում փոքր քաղաք են կառուցել, որպեսզի ավելի քան 20 տարի ազատազրկման մեջ գտնվող  կալանավորները արագ հարմարվեն հասարակություն վերադառնալուն։ Բանտում կառուցվել ել ավտոբուսի կանգառներ,մետրոյի կայարաններ, բանկեր, սուպերմարկետներ եւ ինտերնետ-սրճարաններ։ Այս մասին գրում է The Daily Mirror-ը։

 «Բանտարկյալները հաճախ են բախվում դժվարությունների ազատության մեջ հայտնվելուց հետո։ Մենք նրանց այստեղ սովորեցնում ենք օգտվել բանկային հաշիվներից, բջջային հեռախոսներից եւ համակարգիչներց»,- ասել է ուղղիչ հաստատության աշխատակից Լյան Չուն, մեջբերում է Lenta.ru-ն։

Ուղղիչ հաստատության աշխատակազմը հույս ունի, որ նման պրակտիկան կնվազեցնի ազատության մեջ հայտնվելուց հետո նորից հանցագործության դիմող մարդկանց քանակը։