Շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը, որը 1986-ից Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչն է, The Daily Mail-ի փոխանցմամբ`խոստովանել է, որ երկու անգամ առաջարկ է ստացել գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը, սակայն երկու դեպքում էլ հրաժարվել է այդ ահավոր աշխատանքից:
Ֆերգյուսոնը նշել է, որ այդ պաշտոնը թունավորված գավաթ է, որից խմելը, այն էլ շոտլանդացու համար վտանգավոր է:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում հավաքականի մարզիչը իտալացի Ֆաբիո Կապելոն է, որն առայժմ հրաժարական չի ներկայացրել:




























