ԱՄՆ-ում Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ (փետրվարի 14) նվերների վրա կծախսվի 3.8 տոկոսով ավել գումար, քան անցյալ տարի։ Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, ակնկալվող ծախսերը կլինեն ռեկորդային։ Այսպես՝ 2015թ. փետրվարի 14-ին նվերների վրա կծախսվի 19.558 մլրդ դոլար։ 2014թ. այդ գումարը կազմել էր 18.838 մլրդ դոլար՝ գրանցելով 2.2 տոկոս անկում։
Համաձայն վիճակագրության՝ ամերիկացին 2015թ. նվերի վրա կարող է ծախսել 139.7 դոլար՝ ի տարբերություն 2014-ի, երբ միջինում մեկ նվերի վրա ծախսվել էր 134.56 դոլար։
Ակնկալվում է, որ ոսկյա զարդերի վաճառքը կաճի 5.6 տոկոսով։





























