Մասնագետները նշում են, որ XXI դարի երկրորդ կեսին ԱՄՆ հարավ-արեւմտյան նահանգներում կսկսվի վերջին հազարվա տարվա ամենաուժեղ երաշտը:
Նրանք նշում են, որ հետազոտել են պատմական աղբյուրները եւ գրանցումները Հյուսիսային Ամերիկայի եղանակի մասին, ինչպես նաեւ հետազոտել են հողը, տեղումների քանակը եւ հաշվի են առել կլիմայագետների վերջին կանխատեսումները գլոբալ տաքացման մասին: Գիտնականները կազմել են մի շարք կլիմայական մոդելներ, սակայն նրանք բոլորը ցույց են տվել նույն արդյունքները՝ մոտ 50 տարի հետո ԱՄՆ-ում կսկսվի վերջին հազարամյակի ամենաուժեղ երաշտը, գրում է Gazeta-ն:
Հետազոտողները նշում են, որ առաջին նախանշանները նկատվում են արդեն հիմա: Օրինակ, այժմ արեւմտյան նահանգները (Օկլահոմա, Նեւադա, Քալիֆորնիա, Տեխաս, Արիզոնա) արդեն 11 տարի տառապում են ջրի պակասից, ինչի հետեւանքով Քալիֆորնիայի իշխանությունները ստիպված էին սահմանափակել ջրի օգտագործումը՝ գյուղատնտեսներին զրկելով հսկայական տարածքներ ջրելու հնարավորությունից: Նաեւ նշվում է, որ ջրի մակարդակը խոշորագույն ջրաբարներում՝ Միդի Պաուելլ լճերում, հասել է պատմական նվազագույն աստիճանին:





























