Մենք բոլորս հասկանում ենք, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող ներդրումներ բերել Հայաստան։ Հայաստանն ինքը պետք է նեդրողներ գրավի։ Այս մասին փտրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։

«Ես իհարկե կցանկանայի Հայաստանում ավելի շատ ներդրումներ տեսնել։ Ես գիտեմ, որ կան ամերիկյան ընկերություններ, որոնք ուսումնասիրում են Հայաստանն ու շահագրգռված են այստեղ ներդրումներով։ Որպես դեսպանատուն՝ մենք կարող են աշխատել բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, որպեսզի լինի միջավայր, որտեղ ամերիկացի, եվրոպացի, ռուս կամ հայ գործարարները վստահ կլինեն, որ իրենց համար ապահովված են արդար եւ հավաար պայմաններ։ Եվ այդ միջավայրը կգրավի ձեռներեցներին ու ներդրողներին։ Նշեմ, որ ես հանդիպել եմ հայկական ծագմամբ ամերիկացի ձեռներեցների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու մեջ։ Ես լսել եմ նրանց գաղափարները եւ կարծիքները։ Բարձրացրած հարցերը տնտեսական ոլորտի ներկայացուցչների հետ իմ բարձրաստիճան հանդիպումների ժամանակ կլինեն ուշադրության կենտրոնում»,- ասել է դեսպանը։

Միլզի խոսքով, երբ նա հարցրել է այդ մարդկանց, թե ինչն է նրանց ձգում Հայաստանում ներդրումներ կատարել, նրանք բոլորը նշել են, որ տպավորված են ձեռներեցության ոլորտում հայերի փորձառությամբ, եւ որ այստեղ կենտրոնացած են Եվրոպայի են նախկին ԽՍՀՄ լավագույն մասնագետները։ «Ես ցանկանում եմ օգնել Հայաստանին եւ ԱՄՆ-ին լավագույնս օգտագործել այդ հնարավորությունը»,- եզրափակել է դեսպանը։