Picollecta ինտերնետ աճուրդը վաճառքի է հանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի շրթունքների հետքով անձեռոցիկը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ Լոտի մեկնարկային գինը 2.6 հազար եվրո է։
Թետչերն օգտագործել է թղթե այդ անձեռոցիկը 2000թ. ամերիկյան Միլուոքի կատարած այցի ժամանակ՝ Pfister բարձրաշխարհիկ հյուրանոցում։
Նշվում է, որ Թետչերի հետ կապ ունեցող առարկաները մեծ պահանջարկ են վայելում։ Վերջերս նախկին վարչապետի ստորագրությամբ շամպայնի շիշը աճուրդում վաճառվել էր 60.6 հազար եվրոյով, իսկ Թետչերի որոշ պայուսակներ 20213թ. վաճառվել են 87.6 հազար եվրոյով, գրում է Gazeta-ն։
Մարգարետ Թետչերը Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետն էր։ Նա իշխանության ղեկին է մնացել 3 շրջան անընդմեջ՝ 1979-1990թթ. եւ վաստակել Երկաթյա տիկին կոչումը։





























