Կաթոլիկ աշխարհն այսօր՝ փետրվարի 14-ին, նշում է բոլոր սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը։ Այդ օրը սովորաբար պսակադրության զանգվածային արարողություններ են կատարվում, sիրահարները փետրվարի 14-ին միմյանց սրտիկի տեսքով հուշանվերներ են տալիս։ Թեեւ Հայաստանում սիրահարների տոնը համարվում է Սուրբ Սարգսի օրը, որն այս տարի նշվել է հունվարի 31-ին, սակայն մեզանում է տարածված է նաեւ Վալենտինի տոնը:
Սիրո տոնի առթիվ NEWS.am-ը առանձնացրել է հայտնի միայնակներին օրենսդիր մարմնում, ովքեր դեռեւս սպսում են իրենց «Վալենտիններին» կամ «Վալենտինաներին» կամ գուցե գտել են, բայց դեռ չեն ցանկանում հրապարակել: Քաղաքական մեծամասնություև հանդիսացող ՀՀԿ «միայնակների» թվով առաջատար է: Խմբակցության պատգամավորներից դեռեւս չեն ամուսնացել պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Մարինե Մարաբյանը: Իր «Վալենտինային» ԲՀԿ խմբակցությունից դեռ չի գտել Լյովա Խաչատրյանը: ՀԱԿ-ում, «Ժառանգությունում», ՕԵԿ-ում եւ ՀՅԴ-ում միայնակներ չկան, համենայնս դեպս այստեղ օրենսդիր գործունեությամբ զբաղվողները ամուսնացած են:
Նշենք, որ «Սուրբ Վալենտնի» տոնը թվագրվում է մոտավորապես 269 թվականին, երբ Հռոմի կայսրությունը ղեկավարում էր Կլավդիոս 2-րդ կայսրը։ Հռեմեական բանակը զինվորների մեծ պակաս ուներ, եւ ռազմավարը համոզված էր, որ դրա պատճառն ամուսնություններն են։
Որպեսզի իր զինվորների մեջ պահպանի մարտական ոգին, կայսրը լեգեոներներին արգելում է ամուսնանալ։ Սակայն գտնվում է մի մարդ, ով չի վախենում կայսեր զայրույթից եւ լեգեոներներին գաղտնի ամուսնացնում է իրենց սիրեցյալների հետ։ Դա Վալենտին անունով հոգեւորականն էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։ Կայսեր հրամանը խախտել համաձակված հոգեւորականին մահապատժի են ենթարկում։
Ողբերգական էր նաեւ այն հանգամանքը, որ Վալենտինը սիրահարված էր բանտապահի աղջկան։ Մահապատժից մեկ օր առաջ հոգեւորականը նամակ է գրում նրան, ուր պատմում է իր սիրո մասին եւ նամակի տակ ստորագրում է՝ «Քո Վալենտին»։
496 թվականին Հռոմի Պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։ Արեւմուտքում տոնը լայն տարածում է ստանում 13-րդ դարում, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից։





























