Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած կինը հայտնել էր, որ փետրվարի 10-ին թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 11.000 դրամ, 1.100 ռուբլի, 2 դոլար, արծաթյա կախազարդ, սոցիալական քարտը եւ բանկային քարտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 37-ամյա Կարեն Գ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 12-ին, ժամը 16.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: