Հունվարի 12-ին Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ Գյումրիում ակտիվիստների նախաձեռնությամբ կազմակերպված հանրային քննարկմանն այսօր՝ փետրվարի 14-ին, մասնակցելու ցանկությունն են հայտնել 230-ից ավելի մասնակիցներ: Այս մասին ասաց հանրային քննարկման կազմակերպիչներից «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:
«Սպանությունից 32 օր է անցել, մեր իշխանությունները, իրավապահները, իմ գհնահատմամբ, որեւէ որակյալ տեղեկատվություն չեն տալիս, որ մենք կարողանանք այնպիսի եզրակացության գալ, որ մեր հարցերի պատասխանները ստանանք: Այդ պատճառով նախաձեռնեցինք այս հանրային քննարկումը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել մոտավորապես 230 հոգի, այժմ 60 հոգի մասնակցում են, եւ շարունակում են գալ Երեւանից եւ այլ մարզերից»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:
Նշենք, որ հանրային քննարկման նախնական օրակարգն արդեն կազմված է: Այն առայժմ ընդգրկում է երեք կարեւորագոյւն հարց, որից հետո լինելու են լրացուցիչ հարցեր եւս, հնարավոր է նաեւ առաջ քաշվեն գործի հետ կապված նոր մանրամասներ:
Նախաձեռնության անդամների խոսքով նախ կներկայացվի սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, կվերլուծել բուն սպանությանը հաջորդած իրավախախտումներն ու հանցագործությունները, ՀՀ իրավապահների գործողությունները,գործին առնչվող դիտավորություններին առնչվող փաստեր եւս: Այնուհետեւ կորոշեն հանրության հաջորդ քայլերն ու կքննակրեն ինչես սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին ՀՀ արդարադատության համակարգ անցկացնելու հարցը:
Հանրային քննարկման մասնակիցները կմշակեն ծրագիր , որը ուղղված կլինի ՀՀ իշանություններին՝ այսօրինակ հանցագործություններից խուսափելու երախիքներ տալու համար:
Հանրային քննարկմանը մասնակցում են իրավապաշտպաններ, փաստաբաններ, եւ այլ շահագրգիռ քաղաքացիներ: Քննարկմանը ներկա է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:





























