«Եթե Թուրքիայի եւ հայաստանի հարաբերությունները նորմալանան, Հայստանը հնարավորություն կստանա դուրս պրծնել Ռուսաստանի ճանկերից: Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետք է օգնի Արեւմուտքին պոկել Հայաստանը Ռուսաստանից, այլապես այդ երկիրը միշտ կլինի Ռուսաստանի ֆորպոստը եւ կթուլանա»,- այս մասին գրում է «Վաշինգթոն Փոստը»:

«Եթե թուրքական սահմանը կրկին բացվի, ապա դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, հնարավորություն կստանա առեւտուր անել Սեւ եւ Միջերկրական ծովերի նավահանգիստներում եւ ավելի քիչ կախված կլինի ռուսական տրանզիտից: Բայց Հայաստանը նույնպես պետք է հանուն դրա ազատի օկուպացված տարածքները, եթե ուզում է լինել անկախ երկիր: Որովհետեւ Թուրքիայի համար խիստ դժվար կլինի բացել սահմանները առանց ԼՂ խնդրի կարգավորման»,- ընդգծել է թերթը:

«Հայաստանը թույլ երկիր է եւ շրջապատված ոչ բարեկամ երկրներով, ուստի նրան օգնություն է պետք»,- իր հերթին հայտարարել է մոսկովյան «Քարնեգի» կենտրոնի քաղաքագետ Մաշա Լիպմենը: «Այսպիսով Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի ճնշման տակ, քանի որ վերջինս դարձջել է Հայաստանի գլխավոր պաշտպանը: Կարծում եմ, որ Հայաստանը մյուս երկրների նման անկախ զարգանալու իրավունք ունի»,- հավելել է նա: