Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված եւ բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը: NEWS.am-ի թղթակիցը վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանից փորձեց ճշտել, թե արդյոք նախագահի ելույթից հետո վարչապետը քայլեր ձեռնարկել է: Մեր հարցին ի պատասխան՝ մամուլի քարտուղարը հայտնեց, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին կայացած խորհրդի նիսոտւմ հայտարարել է, որ տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին:




























