Ֆրանսիայի արեւելքում անհայտ անձինք պղծել են հրեական գերեղմանոցի մի քանի հարյուր գերեզմաններ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Բերնար Կազնեւին: Միջադեպը տեղի է ունեցել Սար Յունյոնի գերեզմանոցում: Ընդհանուր առմամբ, տուժել է մոտ 400 գերեզման:

Նախարարը դատապարտե է այս հանցավոր  գործողությունը, որը «հակասում է ֆրանսիացի ժողովրդի արժեքներին»: Նա խոստացել է գտնել ու պատժել օրինախախտներին:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը տեղի ունեցածն անվանել է «հակասեմական եւ ամոթալի», հաղորդում է Lenta-ն: