Հունվարի 27-ին մի կին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Փեփրոնը 2014 թ. դեկտեմբերին իրենից վերցրել է 48.000 դրամ արժողության բիժուտերիա եւ շպարի պարագաներ` մինչեւ ս/թ. հունվարի 12-ը վճարելու պայմանով, սակայն խաբեությամբ տիրացել է ապրանքներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Փեփրոնը 61-ամյա Փեփրուհի Մ.-ն է:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: