Փետրվարի 14-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 40-ամյա Քրիստինե Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. սեպտեմբեր 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):





























