Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 15-ին, ժամը 01.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Փարիզ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 34-ամյա Արմեն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը / եւ 118 /ծեծ/ հոդվածների մեղադրանքներով:





























