Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը սովորական ժողովրդավարական երեւույթ է: Այ մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքը:

Հարցին, թե հանրահավաքն իշխանափոխության սկիզբ չի՞ դնի, նա պատասխանել է. «Ես նման մտադրությունների կողմնակից չեմ: Դա սովորական ժողովրդավարական գործընթաց է, ոչ մի քաղաքական հետապնդումների մասին խոսք չկա»:

Այդուհանդերձ,  նա հավելել է, որ քաղաքական համբերատարությունը սահմաններ ունի: «Խորհրդարանում մենք միշտ փորձել ենք անել այնպես, որպեսզի լարվածություն չլինի, բայց ամեն ինչ իր վերջն ու վախճանն ունի»,-հայտարարել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը, որպես քաղաքական գործիչ չարիք է դարձել երկրի համար: Նա զատաել է Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի անդամությունից՝ խոստանալով, որ գործընթաց կսկսվի ԱԺ նիստերից Ծառուկյանի բացակայությունների խնդրով: