«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը փետրվարի 16-ի քաղաքական խորհրդի նիստում, քննարկելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումները, ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում եւ հայ-ադրբեջանական սահմանում օրեցօր աճող լարվածությունը, իր մտահոգությունն է արտահայտում եւ անթույլատրելի է համարում վարչախմբի վերարտադրության նպատակով նախաձեռնած «առճակատումը», որը մեծ հավանականություն ունի կրկնելու նոր մարտի մեկ` բազմապատիկ ավելի զոհերով: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը:
«Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է վարչախմբին` գոնե մեկ անգամ լսել ժողովրդի ձայնը եւ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ»,-ասված է հայտարարությունում:





























