Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սոնյա Մ.-ն եւ հայտնել, որ Մասիս քաղաքի քանդված հանրակացարանում` Սամվելենց տանը, կռիվ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 12 հանրակացարանի 37 մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում վիճաբանության ժամանակ Գագիկի /տվյալները պարզվում են/ հարազատներից մեկը, ձեռքին եղած երկաթյա թավայով մի քանի անգամ հարվածել է 38-ամյա Սերգեյ Մ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Սերգեյ Մ.-ից ընդունվել է հաղորդում եւ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:





























