Ռոման Աբրամովիչի ակումբը Մադրիդի Ռեալին տեղեկացրել է, որ պաշտպան Էշլի Քոուլը վաճառվում է 30 միլիոն ֆունտ ստերլինգով` հայտնում է The Independent-ը:

Արքայական ակումբի նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավ է ճանաչում Քոուլին: Հենց պորտուգալացի մասնագետն է չորս տարի առաջ Քոուլին հրավիրել Չելսի: Հարկ է նշել, որ պաշտպանը անցած տարվա սեպտեմբերին Անգլիայի չեմպիոնի հետ կնքեց չորս տարվա պայմանագիր: