Փետրվարի 9-ից 13-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Պրոդէքսպո 2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցած 65 երկրների ավելի քան 2000 մասնակիցներից հայրենական արտադրող «Աշտարակ-Կաթ» ընկերությունը միանգամից չորս ապրանքային անվանակարգերում դարձել է «Լավագույն արտադրանք 2015»-ի դափնեկիր եւ պարգեւատրվել որակի Ոսկե մեդալով:

«Լավագույն արտադրանք 2015» են ճանաչվել «Աշտարակ-Կաթ» ընկերության մածունը, «Լոռի» պանիրը,  «Մոջո» ըմպելի յոգուրտներն ու «Յոգու-Մոգու» մանկական յոգուրտների շարքը:

Նշենք, որ դեռեւս 2011 թվականին «Աշտարակ-Կաթ» ընկերությունը մոսկովյան «Պրոդէքսպո 2011» ցուցահանդեսում արժանացել էր որակի Ոսկե մեդալի երկու անվանակարգերում: 

Ոգեւորիչ ու պարտավորեցնող է, որ «Պրոդէքսպո 2015»-ում հաղթող անվանակարգերը կրկնապատկվել են: Նման ձեռքբերումը եւս մեկ անգամ վկայում է, որ «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրատեսակների համն ու որակը գնահատում է ոչ միայն հայ սպառողը, այլ նաեւ՝միջազգային շուկան: