Վերջին ժամանակներս շատ են խոսում Շառլ Ազնավուր համերգի մասին, որը տեղի կունենա հուլիսի 19-ին Դուոմո հրապարակում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ բեմում կլինի նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով դուետով կերգի ֆրանսիական երգի իր կուռքի՝ Շառլ Ազնավուրի հետ։
«Ես մեծ հաճույքով կհետեւեմ համերգին, իսկ վերջում վարպետի հետ կկատարեմ 2 երգ իտալերենով եւ ֆրանսերենով»,-ասել է Բերլուսկոնին։
Իսկ Շառլ Ազնավուրն էլ իր հերթին նշել է, որ Բերլուսկոնին, որպես քաղաքական գործիչ, իրեն դուր է գալիս։ «Նա գիտի իմ երգերը, եւ համերգը շատ լավ կանցնի»,-ասել է Ազնավուրը։
Հիշեցնենք, որ հենց նույն տեղում՝ Միլանի Դուոմո հրապարակում, 2009 թվականի դեկտեմբերի 13-ին ջարդել էին Բերլուսկոնիի քիթը՝ հարվածելով հուշանվեր-արձանիկով։



























