Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
(1).jpg)





























