Ռոստով-Բաքու երկաթգծի վրա, Մախաչկալայի հարավում՝ օգոստոսի 13-ի երեկոյան, հայտնաբերվել է պայթուցիկ սարք, որի պատճառով երկաթգծի երկու կողմերից էլ կանգնեցվել է գնացքների ընթացքը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ինքնաշեն պայթուցիկը իրենից ներկայացնում է 12-լիտրանոց ցինկի դույլ, որը լցված է պայթուցիկ նյութով եւ ցցված լարերով է։ Տեղանքը միանգամից շրջափակվել է, մասնագետները վնասազերծում են պայթուցիկը, անցյալ օրվանից մինչեւ հիմա աշխատանք է տարվում այս ուղղությամբ: