Ղրղզստանը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու բոլոր գործընթացները կավարտվեն ընթացիկ տարվա մայիսի 9-ին, եւ երկիրը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ։ Այս մասին Sputnik  գործակալության հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ջոմարտ Օտորբաեւը։

«Ներկայումս մենք երկու արձանագրությունների վրա ենք աշխատում, որոնք լրացնում են համաձայնությունը անցումային դրույթներով եւ կարեւոր մանրամասներով։ Հուսանք, բոլոր գործընթացները ավարտին կհասցվեն մայիսի 9-ին, եւ Ղրղզստանը կդառնա միության լիիրավ անդամ։

Անդամակցության բացասական երեւույթներից կլինի ինֆլյացիոն ճնշումը, բայց կարծում ենք, որ այն մեծ չի լինի։ Դրական կողմերն ավելի շատ կլինեն։ 170-միլիոնանոց շուկայի բացումը մեր հանրապետության համար հնարավորություն է տեղական արտադրանքը արտահանել մեծ շուկա»,- մեջբերում է Օտորբաեւին «ՌԻԱ Նովոստի»-ն։