ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին եւ այլ երկրներին հարգել Վրաստանի` աշխարհի կողմից ճանաչված սահմանները:

«Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցերը շատ կարեւոր են մեզ համար: Կարծում ենք, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրները, պետք է հարգեն միջազգային հանրության կողմից ճանաչված Վրաստանի սահմանները: Ռուսաստանը նաեւ պարտավորություններ ունի, որոնք ամրագրված են հրադադարի համաձայնագրով, եւ մենք հույս ունենք, որ նա կհարգի այդ համաձայնագրի կետերը»,- նշել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին եւ հավելել, թե ԱՄՆ-ը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: