516 խոշոր ընկերությունները Հայաստանի պետական բյուջեին 1 մլրդ դոլար են պարտք։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը;

Մյուս կողմից, մանր բիզնեսն ու ոչ ֆորմալ գործող հաստատությունները կարող են լրացուցիչ 1.2 մլրդ դոլար ՀՆԱ աճ ապահովել։ «Վերջերս արտասահմանյան փորձագետների կողմից անցկացված հետազոտությունների համաձայն՝ մեր տնտեսության համար մանր բիզնեսի ներուժը հենց այդ չափով է գնահատվում։ Խոսքն այն մասին չէ, որ պետք է հետապնդել ինքնազբաղ անձանց եւ հաշվառել նրանց։ Նրանց գոյությունը  կարեւոր է ոչ այնքան բյուջեի համար, որքան այդ մարդկանց զբաղվածության։ Իսկ ապօրինի բիզնեսի դեմ պայքարելը, իհարկե, ճիշտ է»,- նշել է նա։