Հայաստանից Ռուսաստան արտահանում իրականացնող ընկերությունների համար, ռիսկերի հետ միասին, նաեւ նոր հնարավորություններ են բացվում: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Անեսյանը:

Բնականաբար, ըստ նրա, արժույթի տատանումներն ու պատժամիջոցները ռուսական շուկայում աշխատանքի համար որոշակի խոչընդոտներ ստեղծեցին: Սակայն, մյուս կողմից, այնտեղ ավելացավ Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում չհայտնված երկրների սննդամթերքի պահանջարկը:

«Այդ պատճառով փոքր ձեռնարկությունները, որոնք նախկինում չէին կարողանում Ռուսաստանի շուկա մտնել, հիմա իրական հնարավորություն ունեն այնտեղ ամրապնդել դիրքերը: Մենք ռուսական առեւտրային ընկերությունների շրջանում մեր հաճախորդների արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկ ենք նկատում»,- հավելեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրենը:

Ամեն դեպքում, ըստ Արտակ Անեսյանի, Ռուսաստանի հետ Հայաստանի արտահանողների կապը չի կարելի ոչ այլընտրանքային համարել: «Դեպի Եվրամիություն արտահանումը կարող է զգալիորեն աճել երկու խոշոր լեռնահանքային նախագծերի շնորհիվ: Դրանցից մեկը մեկնարկել է 2014 թվականին (Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը), երկրորդը մեկնարկում է այս տարի (Ամուլսարի ոսկու հանքավայրը)::

Նշենք, որ 2014 թվականի տվյալներով, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 7.7%-ով, Եվրամիություն՝ 11.5%-ով: