«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ակտիվները 2014 թվականին աճել են 27%-ով: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Թառումյանը: Տարեվերջի տվյալներով, բանկի ակտիվները հասել են շուրջ 400 մլն դրամի:
Բանախոսն ընդգծեց, որ ակտիվների աճի տեմպերով բանկը զգալիորեն առաջ է անցել շուկայից. բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում ակտիվներն աճել են 16%-ով:
Բանկի պարտավորություններն ավելացել են ավելի քան 29%-ով՝ կազմելով 357.4 մլրդ դրամ: Հաճախորդների հանդեպ պարտավորություններն էլ աճել են 23%-ով՝ հասնելով 208.7 մլրդ դրամի:
Զգալի աճ է արձանագրվել վարկային ներդրումների գծով. 63% կամ երեք անգամ ավելի, քան ընդհանուր բանկային համակարգում (21%): Ընդ որում, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման պորտֆելն աճել է ավելի քան 73%-ով, իսկ սպառողական վարկերինը՝ 2.6 անգամ:
«Ամերիաբանկ»-ի մաքուր եկամուտը 2014 թվականին կազմել է 7.1 մլրդ դրամ կամ 26% բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշում:
Զգալիորեն աճել է նաեւ դեպոզիտների պորտֆելը. ֆիզիկական անձանց ներդրումները 2014 թվականին աճել են 27%-ով եւ գերազանցել 86 մլրդ դրամը:





























