Sparkassen Chess Meeting սուպերմրցաշարի 3-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ոչ ոքի է խաղացել Պետեր Լեկոյի հետ: Միավորը կիսել են նաև Ռուսլան Պոնոմարյովն ու Արկադի Նայդիչը: Շաքրիար Մամեդյարովը պարտության է մատնել Լե Կուան Լիեմին: Կրամնիկը Դորտմունդում դեռ հաղթանակ չի տարել` պարտվելով Պոնոմարյովին և ոչ ոքի խաղալով Լիեմի հետ: Երեք տուրից հետո 2,5-ական միավորով առաջատարներն են Մամեդյարովն ու Պոնոմարյովը: Կրամնիկը, Լեկոն, Լիեմն ու Նայդիչն ունեն 1,5-ական միավոր:
38-րդ Sparkassen Chess Meeting (Sparkassen-chess-meeting.de)
3-րդ տուր
Կրամնիկ (Ռուսաստան) - Լեկո (Հունգարիա) - 0,5:0,5
Նայդիչ (Գերմանիա) - Պոնոմարյով (Ուկրաինա) - 0,5:0,5
Մամեդյարով (Ադրբեջան) – Լե Կուան Լիեմ (Վիետնամ) - 1:0




























