Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել են առեւտրի, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտի հարցերը։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից, մասնավորապես քննարկվել են Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միացյալ սկզբունքների եւ կանոնների համաձայնագրի դրույթների՝ 2014թ. ընթացքում կատարման աշխատանքի արդյունքները։

Նիստում հատուկ ընդգծվել է նորմատիվ ակտերի կատարելագործման միջոցների ուղությամբ կատարված քայլերը։ Այդ ակտերը ենթադրում են բնական մենաշնորհների ոլորտի համար բարենպաստ պայմանների ստեղծում։