Նիդեռլանդների մահմեդական համայնքի թերթի խմբագրությունը «սեքսուալ Մուհամմեդի» նկարով հատուկ թողարկում է պատրաստում՝ հույս ունենալով ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրությունում տեղի ունեցած սպանությունից հետո «իսլամի հակառակ կողմը» ցույց տալ:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, հրատարակության գլխավոր խմբագիր Բրահիմ Բուրիկը նշել է, որ թողարկումը պատրաստվել է՝ որպես իսլամի մասին կարծրատիպերի հերքում: «Մուհամմեդ մարգարեն սեքսուալ տղամարդ էր»,- ասել է Բուրիկը:

Լրագրողի խոսքով, մահմեդականները պետք է իրենց սերունդներին Ղուրանի ճիշտ մեկնաբանությունը փոխանցեն:

15 հազար օրինակով թերթի հատուկ թողարկումը նախանշված է հունիսին եւ նվիրված է իսլամի հետեւորդնորի համար սրբազան Ռամադանի մեկնարկին: