ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդը Հայաստան կատարած իր այցի «շատ հուզիչ եւ կարեւոր ասպեկտ» է համարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցը։
Փետրվարի 18-ին կայացած ասուլիսում նա հայտարարել է. «Ես նախկինում հնարավորություն չեմ ունեցել այնտեղ լինելու։ Դա իմ այսօրվա այցի կարեւոր մասն էր»։
Նշենք, որ փետրվարի 18-ին Վիկտորիա Նուլանդը հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, քննարկել են հայ-ամերիկյան քաղաքական եւ տնտեսական կապերին, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամնարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
Ամերիկացի դիվանագետը փետրվարի 16-ին եղել է Բաքվում, իսկ փետրվարի 17-ին՝ Թբիլիսիում։































